Լավրովն ադրբեջանցի պաշտոնակցին հրավիրել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Լավրով

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով օգոստոսի 26-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության հեռանկարներն ու առկա իրավիճակը, միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հարցեր, այդ թվում նաև ԼՂ հակամարտության կարգավորումը:

--00--ԱԹ