Հակոբ Արշակյանը ստացել է սահմանային մարտերին մասնակցության համար պարգևատրումների որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Հակոբ Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ ստացա Վարչապետի՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի շարք անձանց պարգևատրման մասին որոշումը։

Ավելի վաղ մի շարք ընկերություններ ստացել էին շնորհակալագրեր՝ ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից։

Շնորհավորենք և նորանոր ձեռքբերումներ մաղթենք ռազմարդյունաբերողներին՝ ի փառս մեր Հայրենիքի»։

--00--ԱԹ