Միջնորդներն աշնանը մտադիր են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

ԱԳ նախարարներ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ վարվող բանակցություններին:  Հարցին`արդյո՞ք նախատեսվում է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, եթե այո` որտե՞ղ ու ե՞րբ այն կարող է անցկացվել, Բայրամովը պատասխանել է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են այս տարվա աշնանը կազմակերպել հանդիպում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև»:

--00--ԱԹ