ՍՊԸ-ի փոխտնօրենի խուզարկությամբ թմրամիջոցներ են հայտնաբերվել․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Օրերս հերթական դեպքը քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտեցին:

Օգոստոսի 19-ին քրեական հետախույզներն Ազատության պողոտայից թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու, իրացնելու, ինչպես և հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով բերման ենթարկեցին ՍՊԸ փոխտնօրեն, Դրոյի փողոցի 46-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ իրավապահները հայտնաբերեցին կանաչավուն, յուրահատուկ հոտով, չորացված մանրացված և շագանակագույն փոշենման զանգվածներ:

Ըստ 46-ամյա տղամադու` բուսական զանգվածը մարիխուանա է, իսկ շագանակագույն փոշենման զանգվածը` հերոին:

Կասկածվողը ձերբակալվել է:

Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

--00—ԼՄ