«Մարտի 1-ի» գործով դատավարության կողմերը վախեցած են. Քոչարյանն ինչ ուզում, անում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ, ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ նստած չէ։ Ժամանակավոր այս դադարը կարող է պայմանավորված լինել Վճռաբեկ դատարանի որոշմամբ։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել «Մարտի 1-ի» իրադարձությունների տուժողներից մեկի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։

Ըստ փաստաբանի՝ եթե նա տեսանելի գործողություններ անի, կազդի Վճռաբեկ դատարանում գործի լսումների ժամանակ։

Սեդա Սաֆարյանը շարունակում է պնդել, որ Քոչարյանը կարող է տարաբնույթ քայլեր անել գործի քննությունը խոչընդոտելու համար:

«Այո՛, գործերով կան բազմաթիվ ցուցմունքներ, որոնք նրա մեղքն ուղղակի կամ անուղղակի հաստատում են։ Չեմ բացառում, որ հետո հայտնաբերենք, որ վկաները դատարան չեն եկել, ապացույցները չենք կարողանում պատշաճ քննել, թողել, փախել են ՌԴ կամ արտասահման։ Ես դեռ չգիտեմ՝ վկաներից ովքե՞ր կգան դատարան, ովքե՞ր՝ ո՛չ, որովհետև նրա՝ ազատության մեջ լինելը բոլորի մոտ տագնապ է առաջացնում։ Մարդիկ կան, որ ներկա պահին անհանագիստ են»,- ասել է փաստաբանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--00—ԼՄ