Նախագահը դատավոր է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անի Դանիելյանին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 24-ի ԲԴԽ-56-Ո-124 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Անի Դանիելյանին նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:

--00--ԱԹ