Պարզվել է Արմավիրում շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով հոսպիտալացվածների ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

շտապ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է օգոստոսի 24-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ամբողջական տվյալները: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

1

Պարզվել է՝ «Toyota Vitz»-ը վարել է Ստեփանավան քաղաքի բնակիչ, 29-ամյա Արման Թամազյանը, իսկ Մեծամոր բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված Ջին Բեյ մակնիշի շտապօգնության ավտոմեքենան վարել է Հացիկ գյուղի բնակիչ, 56-ամյա Գրիգոր Ղազանչյանը:

Վթարի հետևանքով «Toyota Vitz»-ի վարորդ Ա. Թամազյանը, նրա ուղևորներ, Դիլիջան քաղաքի բնակիչներ, 31-ամյա Շողեր Սիմոնյանը, 5-ամյա Արմեն Ս.-ն, Արմավիր քաղաքի բնակիչներ, 30-ամյա Մերի Բաղդասարյանը, 5-ամյա Եվա Թ.-ն և 1-ամյա Նարեկ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

1

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ օգոստոսի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:40-ի սահմանում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել էին Մեծամոր քաղաքի բնակիչ, 56-ամյա Գրիգոր Ղազանչյանի վարած «Ջին Բեյ» մակնիշի և Արմավիր քաղաքի բնակիչ, 29-ամյա Արման Թամազյանի վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էջմիածին» բժշկակական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները:

1

Բախման հետևանքով «Toyota»–ն դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ աղբյուրի՝ «Ջին Բեյ»–ը հաշվառված է «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում:

--00—ԼՄ