ՌԴ-ում «Վարպետ-զինագործ» մրցումների տեղերը զբաղեցրել են ՌԴ-ն, Ուզբեկստանը և Հայաստանը

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

․

ՌԴ Պենզայի մարզում ավարտվել է «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում անցկացված «Վարպետ-զինագործ» մրցումների երկրորդ փուլը, որի ժամանակ ընտրվել են լավագույն զինագործները՝ զենիթային սարքավորումների վերանորոգման հարցով:

Այս մասին հաղորդվում է ՌԴ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ մասնակիցները պետք է էքստրեմալ քարշակման գործընթաց իրականացնեին՝ պայմանական դաշտից վնասված ԶՈւ-23 զենիթային համակարգը տեղափոխելով ռազմաբազա և վերանորոգելով այն:

Լավագույն արդյունքը ցույց է տվել Պենզայի հրետանային ինժեներական ինստիտուտի թիմը, որը ներկայացնում էր Ռուսաստանը: Երկրորդ և երրորդ տեղերը, ինչպես և առաջին փուլում, զբաղեցրել են Ուզբեկստանի և Հայաստանի թիմերը:

․

Ռուսաստանի թիմը ցուցադրել է 28 րոպե 14 վայրկյան արդյունք, Ուզբեկստանի թիմն առաջադրանքը կատարել է 31 րոպե 59 վայրկյանում, իսկ Հայաստանի թիմը՝ 34 րոպե 53 վայրկյանում:

․

--00--ԱՀ