Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահը նորից կներկայացվի հանրությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

․

Տոկիո-2020-ի կազմկոմիտեն որոշել է  սեպտեմբերի 1-ից  հանրությանը կրկին ներկայացնել օլիմպիական ջահը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն  կտեղադրվի  օլիմպիական թանգարանում, որը գտնվում է  ազգային նոր  մարզադաշտի հարևանությամբ:  

Թանգարանում  ցուցադրված են Ճապոնիայում  անցկացված  երեք Օլիմպիական խաղերի` Տոկիո-1964, Սապորո-1972 և Նագանո-1998-ի  նմուշները:  Այցելուների թիվը  սահմանափակ կլինի, իսկ տոմսերը պետք է  ամրագրել նախապես։

Ճապոնիայի Ֆուկուսիմայում, ջահը  կարճ ժամանակ  ցուցադրվելուց հետո, կորոնավիրուսի տարածման պատճառով, կազմկոմիտեն  որոշեց փակել մուտքը այցելուների համար։ Կրակի գտնվելու վայրը  անվտանգության նկատառումներից ելնելով գաղտնի է պահվում։

--00--ԱՀ