El Chiringuito. Մեսսին իր պահանջն է ներկայացրել Բարսելոնայի ղեկավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News 

Մեսսի

El Chiringuito-ն հայտնում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իր պահանջներն է ներկայացրել ակումբի ղեկավարությանը: Այս մասին գրել է Armsport-ը։

Ֆուտբոլիստը պատրաստ է մնալ թիմում և աշխատել Ռոնալդ Կումանի գլխավորությամբ՝ պայմանով, որ կատալոնացիների նախագահ Խոսեպ Բարտոմեուն հեռանա իր պաշտոնից:

Ավելի վաղ համացանցում հայտնվել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի նամակի լուսանկարը, որը ֆուտբոլիստը ֆաքսով ուղարկել էր կատալոնական ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով թույլատրել իրեն հեռանալ թիմից որպես ազատ գործակալ:

The Telegraph-ի հաղորդմամբ, «Բարսելոնան» հայտնել է, որ Մեսսիի պայմանագրում կա կետ, ըստ որի, ցանկացած մրցաշրջանի ավարտին նա կարող է հեռանալ ակումբից, բայց այդ ժամկետը լրացել է, և ակումբը դիմել է իրավաբաններին՝ իրավիճակը հստակեցնելու համար: 

Աղբյուրը՝ Armsport։ 

-- 00—ՄՀ