Ի՞նչ վնաս է կրել գազի պայթյունից փլուզված շենքը․ կադրեր՝ ԱԹՍ-ից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Օգոստոսի 26-ի առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։

Նախնական վարակածի համաձայն՝ պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել, նրանք հոսպիտալացված են, իսկ մեկը մահացել է:

--00—ԼՄ