ԱԻՆ-ն ահազանգ է ստացել «Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբի տեղադրման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News 

հեռախոս ռումբ

Օգոստոսի 27-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ուլնեցի փողոցում գտնվող «Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբ է տեղադրված։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից;

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։

--00--ԱԹ