Կոտայքի մարզում «BMW»-ում բռնկված հրդեհից մեքենան վերածվել է մոխրակույտի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

1

Oգոստոսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմանում Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 2/1 շենքի բակում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «BMW» մակնիշի ավտոմեքենայում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

2

Հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարաական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել են «BMW»-ում առաջացած հրդեհը, սակայն կրակի հետևանքով մասամբ վնասվել են նաև «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի առջևի պլաստմասե դետալները։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ 

1