Ո՞վ է ազգային հերոսի կոչման արժանացած հայ բժիշկը. Արմեն Մուրադյանը լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

ազգային

Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ազգային հերոսի կոչման արժանացած բժշկի լուսանկարը:

«Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով լեգենդար Բժիշկ Հրայր Հովակիմյանը պարգրատրվել է Հայրենիքի շքանշանով:

Հայ մարդ, ում շնորհիվ հազարավոր փոքրիկների կյանքեր են փրկվել ու դեռ կփրկվեն վստահ եմ...»,-գրել է Մուրադյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առողջապահության զարգացման գործում ՀՀ մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար նախարար Արսեն Թորոսյանի առաջարկել էր շքանշանով պարգևատրել բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին: 

 

Նշենք, որ Հակոբ Սահակի Հովակիմյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 13-ին Հալեպում: 

1990 թ. մասնակցել է «Բիոտրոնիկ EDP-30» անոթազարկային գեներատորի ստեղծմանը։

1992-1993 թթ. աշխատել է Երևանի Ա․ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում։

1993 թ. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում հիմնադրել է մանկական սրտավիրաբուժության բաժին։

1996 թ. բացվել է նաև մեծահասակների սրտային վիրաբուժության բաժինը։

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գլխավոր սրտային վիրաբույժն է։

Սրտային վիրաբուժության գծով վերապատրաստել է մեծ թվով հայաստանցի բժիշկների։

Հակոբ Սահակի Հովակիմյանը Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է ստացել 1997 թվականին, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում է ստացել 1999 թվականին։ Նա արտասահմանյան մի շարք բժշկական ընկերությունների և ասոցիացիաների անդամ է։ Օրեգոնի բժշկական համալսարանի շնչառական վիրաբուժության 1-ին մրցանակակիր։ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2014 թվականին պարգևատրվել է 2-րդ աստիճանի մեդալով։

--00—ԼՄ