Գրատպության թանգարանը համալրվել է հազվագյուտ հնատիպ Ավետարանով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News 

գիրք

Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը համալրվել է հազվագյուտ հնատիպ Ավետարանով: Այս մասին հայտնում են Ազգային գրադարանից: Գիրքը տպագրվել է Վենետիկում՝ Միքելանջելո Բարբոնիի տպարանում՝ 1685-1686 թվականներին:

Ձեռք բերված եզակի հրատարակությունը առանձնանում է հատկապես իր ձեռագիր հիշատակարանով, որից տեղեկանում ենք, որ այն պատկանել է Արևմտյան Հայաստանի Կարնո նահանգի Բասենի գավառի Արուճագրակ (Ալիճագրակ) գյուղի Սբ. Աստածածին եկեղեցուն: Այն փրկված մասունք է:

Գրատպության թանգարանում խստորեն պահպանված են հակահամաճարակային բոլոր կանոնները: Թանգարանն աշխատում է ամեն օր բացի երկուշաբթիից, ժամը 10:00-16:00-ը: Այցելեք գրատպության թանգարան ծանոթացեք նոր ցուցանմուշին՝ հնատիպ, բացառիկ գրքին, շրջեք մեր 6 սրահներով՝ անցնելով գրատպության զարգացման ուղիներով և ծանոթանալով նորօրյա միտումներին:

գիրք1

--00--ԱԹ