Մասիսի ոստիկանները մոտ 110 խմ ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News  

փայտանյութ

Օգոստոսի 24-ին ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի մի բնակիչ ապօրինի ձեռք է բերել փայտանյութ և պահեստավորել տան բակում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով այցելել էին նշված հասցե և տան բակում հայտնաբերել 110 խմ տախտակ:

Տանտերը փայտանյութի ձեռք բերման օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել:

Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱԹ