Ահազանգ. «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում 50-ամյա կինը ընկել և վնասել է ոտքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

սուրբ

Օգոստոսի 27-ին՝ ժամը 13:17-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղի մոտակայքում գտնվող «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարների և շտապօգնության աշխատակիցների համատեղ ուժերով քաղաքացի Կարինե Հ․-ին (ծնված 1970 թ․) ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

--00—ԼՄ