Համագործակցության հրավեր Պլեխանովի անվ. համալսարանից՝ Շրջակա միջավայրի նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

ддд

Պլեխանովի անվ․ ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Պլեխանովի անվան ինստիտուտը համագործակցության հրավեր է արել Շրջակա միջավայրի նախարարին․

«Ուրախությամբ տեղեկացանք, որ ՄԱԿ-ը 10 մլն. դոլար է տրամադրելու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը ՀՀ-ում անտառների վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացման համար։

Հայտնում ենք, որ Գ.Վ. Պլեխանովի անվ. Ռուսաստանի Տնտեսագիտական համալսարանի Արհեստական բանականության լաբորատորիան և “High Intelligence” ՍՊԸ-ն համատեղ արդեն իսկ իրականացրել են մաթեմատիկական և ծրագրային մշակումներ, որոնց նպատակն է գործարկել անտառային հրդեհների գերվաղ հայտնաբերման և մարման ամբողջովին ավտոմատացված համակարգ:

Այն լիովին լուծելու է անտառների հրդեհների կանխարգելման և մարման խնդիրը՝ նվազագույն ծախսերի միջոցով, զրոյացնելով մարդու առողջության և կյանքին սպառնացող բոլոր հնարավոր վտանգները։ Ծրագիրը կրում է «ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԳԵՐՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ և ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ» անվանումը։
Պլեխանովի անվ․ ՌՏՀ Երևանի մասնաճյուղն ու “High Intelligence” ՍՊԸ-ն, աջակցություն հայտնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը այդ հրատապ խնդրի լուծման գործում, հայտարարում են, որ պատրաստ են նախարարի հետ հանդիպմանը (նաև առցանց ձևաչափով)՝ համագործակցության համար շահագրգիռ քննարկում անցկացնելու նպատակով»։

--00--ԱՀ