Լոռու մարզում հակերով բեռնված բեռնատար ավտոմեքենան շրջվել է. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

ԱԻՆ

Օգոստոսի 27-ին, ժամը 19։21-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակներ գյուղին հարակից «Սարի դոշ» կոչվող հանդամասում հակերով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատար ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ավտոճանապարհի բացակայության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով։

--00--ԱՀ