Երևանում BMW-ն բախվել է կայանված երկու մեքենայի․ հանգամանքները պարզվում են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News  

վթար

Օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Ս-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Անդրանիկի փողոցույմ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչներ՝ 44-ամյա Թևոս Դ-ին պատկանող BMW մակնիշի և 32-ամյա Դավիթ Ա-ին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ 

-- 00—ՄՀ