ԱԻՆ-ում կորոնավիրուսով վարակված 4 հիվանդ կա. կադրային խնդիր չկա. Ֆելիքս Ցոլակյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

ցոլակյան

2021-ին ԱԻՆ-ի ծախսերը 300 միլիոն դրամով ավելանում են. դրանք այն ծախսերն են, որոնք մեզ շատ անհրաժեշտ են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«ԱԻՆ-ում կադրային խնդիր չկա: Հուրախություն մեզ՝ այս տարի ակադեմիա ընդունվողների թիվը կտրուկ շատացել է: Հետաքրքրությունը դեպի ԱԻՆ մեծ է, և 300 ուսանող կունենանք այս տարի: Իսկ տեխնիկայի խնդիր ունենք: Բյուջեով դա նախատեսված չէ»,-ասել է Ցոլակյանը և նշել, որ ցայսօր ԱԻՆ-ի 91 աշխատակից է վարակվել կրոնավիրուսով, հիմա նվազում է գնում:

«Մեծ մասը դրսից բերված դեպքեր էին, ներսում տարածում չենք ունեցել: 380 ինքնամեկուսացված և 2 մահվան դեպք ենք ունեցել, այս պահին ունենք 4 հիվանդ»:

--00—ԼՄ