Վեց ամսում կհաղթահարենք կորոնավիրուսը. Սերգեյ Սոբյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Սոբյանին

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ Մոսկվան առավելագույնը կես տարվա ընթացքում կհաղթահարի կորոնավիրուսը: Նա մասնավորեցրել է, որ ռուս և համաշխարհային գիտնականները կստեղծեն վիրուսի դեմ պայքարի արդյունավետ պատվաստանյութ և դեղամիջոցներ:

«Ես վստահ եմ, որ մի քանի ամսվա ընթացքում, հնարավոր է`առավելագույնը վեց ամսում, մենք վերջնականապես հաղթահարենք կորոնավիրուսը: Այդ ուղղությամբ աշխատում են ռուս և համաշխարհային գիտնականները: Ստեղծվում են արդյունավետ պատվաստանյութեր և դեղամիջոցներ: Այդ ամենը միաժամանակ զարգանում է և առաջ շարժվում: Արդեն իսկ գրանցվել է առաջին ռուսական պատվաստանյութը, մոտ ժամանակներս կհայտնվեն նմանատիպ նոր պատվաստանյութեր»,- ասել է նա:

 

--00--ԱԹ