Սարալանջի փողոցի մի հատված ժամանակավորապես փակ կլինի. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Մաքրման աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 18-ին ժ. 12:00-15:00-ն ընկած ժամանակահատվածը փակ կլինի Երևան քաղաքի Սարալանջի փողոցը` Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար։