Մ19. Հայաստանը պարտվեց, բայց գոլ խփեց Պորտուգալիային

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Երևանում շարունակվում է Հայաստանի, Գերմանիայի, Հոլանդիայի և Պորտուգալիայի Մ19 հավաքականների միջև միջազգային ընկերական մրցաշարը: Այդ մասին տեղեկացնում է armsport-ը։

Այսօր կայանում են երկրորդ տուրի հանդիպումները: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում մեր ընտրանին մրցեց Եվրոպայի գործող չեմպիոնների՝ Պորտուգալիայի Մ19 հավաքականի հետ:

Արթուր Ոսկանյանի ֆուտբոլիստները պարտություն կրեցին 1:5 հաշվով: Հայաստանի կազմում միակ գոլը խփել է «Ստադ Նյոնեի» հարձակվող Էմանուել Օդեմիսը:

Հայաստանի Մ-19 հավաքական՝ 12. Հարություն Մելքոնյան, 3. Սուրեն Հարությունյան, 5. Ֆելիքս Խաչատրյան (20. Դավիթ Գրիգորյան, 78), 6. Ռաֆիկ Միսակյան (19. Սերգեյ Մկրտչյան, 74), 7. Մարտին Գրիգորյան (11. Նարեկ Գրիգորյան, 62), 8. Արսեն Եղիազարյան (16. Էմանուել Օդեմիս, 78), 9. Արմեն Հովհաննիսյան (18. Էրիկ Ազիզյան, 62), 10. Ժիրայր Շաղոյան (4. Արման Ղազարյան, 78), 15. Կարեն Հովհաննիսյան (2. Պերճ Պողիկյան, 74), 17. Արամ Խամոյան (23. Դավիթ Փարեմուզյան, 17), 21. Երջանիկ Ղուբասարյան

Հավելենք, որ օրվա երկրորդ խաղում Գերմանիայի Մ19 հավաքականը կմրցի Հոլանդիայի իր հասակակիցների հետ: Հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 17:00-ին: