Երևանի Շինարարների փողոցի տներից մեկում 57-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

դի

Օգոստոսի 29-ին՝ ժամը 11։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգասենյակի հատակին հայտնաբերել Մամիկոն Հ․-ի (ծնված 1963 թ․) դին։

--00—ԼՄ