ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 28֊ին «Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 59֊ամյա Ռաֆիկ Ա․֊ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258֊րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
--00—ԼՄ