Փաշինյանը չայցելեց Անգեղակոթ. ճիշտ էին զեկուցել՝ ճանապարհն անանցանելի է. ԼՀԿ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

սրբուհի

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբոքյան էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցելությանը: 

«Վարչապետ Փաշինյանը չայցելեց Անգեղակոթ. ճիշտ էին զեկուցել՝ ճանապարհն անանցանելի է։ ԱԺ-ում չեմ հիշում՝ քանի անգամ եմ ընդգծել այդ ճանապարհի հրատապ նորոգման անհրաժեշտության մասին։ Հարցուպատասխանի ընթացքում անձամբ պրն Փաշինյանին եմ դիմել այդ հարցով։

Առաջարկել էի 2020-ի բյուջեում ընդգրկել, այս տարի էլ 2021-ի համար եմ առաջարկել։

Թե չէ պաշտոնապես նշում են, թե այցելել է Անգեղակոթ...

Անգեղակոթի խաչմերուկն Անգեղակոթը չի։

Հիշում եմ՝ տարիներ առաջ Քոչարյանը Շաքիում գազիֆիկացման ջահը վառեց։ Գազի բալոնով էին գազը միացրել։

Չէ՛, չեմ նույնացնում։ Դրա իրավունքը, շատ բան հաշվի առնելով, չունեմ։

Ուղղակի ավելի ստորին օղակների պաշտոնյաների գործելաոճը չի փոխվում։ Դա ոնց որ թե նորմալ են համարում նրանց հետ աշխատող հեղափոխական պաշտոնյաները։ Սա խնդիր է...

Վարչապետն այցելեց Ծղուկ, այո՛։ Առկա բազմաթիվ խնդիրները լսեց։ Գույքագրեցին։ Վստահ եմ՝ դրանցից շատերի մասին լսել են ԱԺ-ում։ Լսել են բարձր ու հիմնավորված։ Լսել են կնոջ ձայնով ու էլի լսելու են»,-գրել է պատգամավորը:

--00—ԼՄ