Հայ բռնցքամարտիկը 45 վայրկյանում նոկաուտով պարտության է մատնել թուրք հակառակորդին

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբերի 17, 24News

Thumbnail

Նոյեմբերի 16-ին Գերմանիայի Էսսեն քաղաքում հերթական կայծակնային հաղթանակը տոնեց Հայկ Հարությունյանը: Այս անգամ մեր դյուցազունի հակառակորդը` ազգությամբ թուրք Ցանկան Գուենզադեն էր:

Հայ բռնցքամարտիկը ընդամենը 45 վայրկյանում նոկաուտով հաղթանակ է տարել, ևս մեկ անգամ ապացուցելով ռինգում ստացած մականունը (փոթորիկ): Հիշեցնենք, որ սա Հայկի 5 րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ բռնցքամարտում: