ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
Օգոստոսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:30-ի սահմանում Արծվանիկ գյուղի բնակիչ, 36-ամյա Նվեր Հովհաննիսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արծվանիկ-Կապան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 120 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:
--00—ԼՄ