Կանանց համերաշխության ցույցը՝ Մինսկում. ցուցարարները սպիտակ և կարմիր հանդերձանքով են եղել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

1

«Интерфакс» գործակալությունը հայտնում է, որ Մինսկում շաբաթ երեկոյան մեկնարկել է մոտ 10 հազար կանանց համերաշխության ակցիան, որի սպիտակ և կարմիր հանդերձանքով մասնակիցները հավաքվել են Հաղթանակի հրապարակում՝ իրենց հետ բերելով նաև ծաղիկներ:

1

Հաղթանակի հրապարակին հատուկ տեխնիկա և մեքենաներ են մոտեցրել նաև ուժայինները: Տեղում են նաև ՕՄՕՆ-ի ջոկատները: Իրավապահները ցուցարարներին պարբերաբար զգուշացրել են միջոցառման անօրինականության մասին:

1

Բելառուսում ընդդիմության կողմնակիցների ցույցերը մեկնարկել են օգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից հետո: 5-րդ անգամ հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

1

--00—ԼՄ