Մերձբալթյան երկրները Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառեն

 ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News     

Լուկաշենկո

Բելառուսում ընտրությունները կեղծելու և ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու համար  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներառվի այն անձանց ցուցակում, որոնց մուտքը մերձբալթյան երկրներ կարգելվի։ Այս մասին eadaily.com-ի հաղորդմամբ՝ ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

«Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Լիտվան, Լատվիան և Էստոնիան կներկայացնեն այդ ցուցակը: Դրանում շուրջ 30 ազգանուն կա, սակայն դա դեռևս ցուցակի սկզբնական տեսքն է, անկասկած, այդ ցուցակն ապագայում կլրացվի նոր մարդկանցով և իշխանության ներկայացուցիչներով»,- ասել է նա։

Ըստ նրա` ցուցակում ներառված անձինք չեն կարողանա այցելել Լիտվա, Լատվիա և Էստոնիա:

«Մենք դեռևս խոսում ենք պաշտոնատար անձանց շարժի սահմանափակման մասին: Պարոն Լուկաշենկոն այդ ցուցակում է: Ցուցակը ստուգել ենք և պարզել, որ դրանում ներառված անձանցից 3-ը վերջին 5 տարվա ընթացքում այցելել են Լիտվա, նրանցից մեկը` 15 անգամ»,-հստակեցրել է Նաուսեդան։

-- 00—ՄՀ