Տեսչական մարմինները կատարել են պարետի սահմանած նորմերի պահպանման 74 767 ստուգում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման  նպատակով օգոստոսի 30-ի դրությամբ իրականացվել է 74 767 ստուգում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

--00--ԱՀ