Սա միայն մեզ հետ քայլողների ցուցակ չէ, քասթինգը խիստ է եղել. «Իմ քայլի» թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News  

Նոր ԱԺ-ում կհայտնվեն «Իմ քայլը», «Ծառուկյան» ու «Մենք» դաշինքները կամ «Լուսավոր Հայաստանը», իսկ ՀՅԴ-ի և «Սասնա Ծռերի» մուտքը բացառվում է։ Այդ մասին 24News-ի եթերում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Պատգամավորը, խոսելով «Իմ քայլը» դաշինքում ընդգրկված ծանոթ-բարեկամների մասին, նշել է, որ ցուցակի կազմման քասթինգն անցել են ամենաբարձր կիրտերիաններն ունեցող անձինք։

«Մեր ցուցակում չկան մարդիք, որոնք միայն քայլել են»,- ասել է նա։

Հակոբյանը ցուցակի 181-րդ համարն է։ Նա նշել է, որ սրտնեղած չէ այդ հորիզոնականում հայտնվելու համար, բայց և վստահ է, որ իր բացակայությունն անարդար կլիներ։

Մանրամասները՝ տեսանյութում։