Սևանա լճի մակարդակը կբարձրանա. կառավարությունն առաջիկայում կքննարկի հարցը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

լիճ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը քննարկման է ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագրը», որի նպատակը Սևանա լճի մակարդակի բարձրացումն է, լճի և դրա ջրահավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանությունը և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավումը:

Կառավարությունը, սակայն, չի նշում, թե 2021 թ. ծրագրի արդյունքում որքան է բարձրանալու լճի մակարդակը: Չնայած իրականացվող ծրագրերին՝ վերջին մի քանի տարիներին Սևանա լճի մակարդակը չի բարձրանում, իսկ բնապահպանական խնդիրներն ավելանում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ