Թուրքիա-Սիրիա սահմանին 2000քմ անտառ է վնասվել հրդեհից

 ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News      

Թուրքիա

Թուրքիայի Հաթայ նահանգում հրդեհից վնասվել է շուրջ երկու հազար քառակուսի մետր սոճու անտառ։ 

Հրդեհը սկիզբ է առել Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից շուրջ մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Ավելի ուշ այն տարածվելով անցել է թուրքական կողմ և հասել Հաթայի Յայլադաղը շրջանի սոճուտներ։

Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Հաթայում հաջողվել է վերահսկողության տակ առնել հրդեհը, իսկ սիրիական կողմում այն դեռ շարունակվում է։ 

-- 00—ՄՀ