Սա Գիտելիքի օրվա առթիվ ամենալավ նվերն է. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.

«Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը, հանդերձարաններն ու սանհանգույցներն են:

Առաջին երեք լուսանկարներն արվել են այս տարվա մայիսի 27-ին: Այդ օրը մեկնարկեց «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում էր պիլոտային ծրագրով վերանորոգել Տանձուտ և Այգեշատ համայնքների դպրոցների մարզադահլիճները, հանդերձարաններն ու սանհանգույցները:

Վերջին երեք լուսանկարներն արվել են այսօր նույն վայրում:

Երեք ամսվա ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել են երկու համայնքների միջնակարգ դպրոցների մարզադահլիճները, հանդերձարանները, սանհանգույցները:

Վստահ եմ, որ սա Գիտելիքի օրվա առթիվ ամենալավ նվերն է երկու համայնքի 470 աշակերտներին և 53 ուսուցիչներին:

Համատեղենք մեր ջանքերը հանուն բարեկեցիկ ապագայի»:

դպրոց
դպրոց1

--00--ԱԹ