Դիմակը սխալ կրող անձանց թիվը զգալիորեն կրճատվել է. ԲԸՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

դիմակ

Սեպտեմբերի 1-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության խստացված ստուգայցեր իրականացնող աշխատանքային խմբերը նոր կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի հերթական միջոցառումն անցկացրել են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: 

Զբոսայգիներում պարետատան կողմից սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել։ Վերջին շրջանում քաղաքացիները դարձել են ավելի կանոնապահ ու պատասխանատու, նախկինում հաճախ հանդիպող դիմակը սխալ կրող անձանց թիվը զգալի կրճատվել է, դիմակ չկրելու դեպքեր և այլ խախտումներ նույնպես չեն գրանցվել։

Վարակից (COVID-19) առավել արդյունավետ պաշտպանվելու նպատակով տեսուչները կտորե դիմակ կրող այցելուներին տրամադրել են գործարանային արտադրության բժշկական եռաշերտ դիմակներ։

ԲԸՏՄ-ն շարունակում է ամենօրյա լայնածավալ մշտադիտարկումներն ու իրազեկման աշխատանքները ՀՀ ողջ տարածքում։

--00--ԱԹ