Առանց ծնողական խնամքի մնացած 1-ամյա փոքրիկը տեղափոխվեց Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Օրերս ոստիկանության, արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ջանքերով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել մանկահասակ հայ երեխա։ Ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները նրան տեղափոխել և տեղավորել են մանկատանը։

Նշենք, որ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Մոսկվայի ընտանեկան կրթության աջակցության կենտրոնում է գտնվում առանց ծնողական խնամքի մնացած ՀՀ անչափահաս քաղաքացի։

Տեղեկությունը իրացնելով և համագործակցելով մյուս գերատեսչությունների հետ՝ կազմակերպվեց երեխայի տեղափոխումը Հայաստան։

Այժմ 1-ամյա փոքրիկը հայրենիքում է՝ ապահով ձեռքերում։

--00--ԱԹ