Ծառուկյանի ասած սովը պետք է արդեն սկսած լիներ, այսօր էլ հանրահավաքներով են մանիպուլացնում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News 

«Մեզ չեն կարող հանրահավաքով վախեցնել, առավել ևս, որ չկա այսօր այնպիսի նախադրյալ, որ հնարավորություն տա իրականացնել դժգոհության բազմահազարանոց հանրահավաքներ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանրահավաքներ սկսելու մասին օրեր առաջ արած հայտարարությանը:

«Ծառուկյանի՝ մեկ ամիս առաջ ասած սովը պետք է արդեն եկած լիներ, ես հիմա հարց եմ տալիս, արդյոք երկրում սո՞վ է, իհարկե՝ ոչ, ոչ միայն սով չէ, այլև հակառակը, ՀՀ-ն այս ընթացքում կարողացավ սննդի և բուժտեխնիկայի օգնություն ուղարկել Լիբանանի ժողովրդին և լիբանանահայությանը»,- նշել է պատգամավորը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական դաշտում ծավալվող իրադարձություններին, հնչող քննադատություններին, մասնավորապես խոսելով այն մասին, որ ԲՀԿ-ն, Քոչարյանը, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և այլ քաղաքական ուժեր, չեն համակերպվում «Նոր Հայաստանի» հետ, որ փողով այլևս հարցեր չեն լուծվելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ