ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, արդարադատության նախարարը և ոստիկանապետը հուշագրեր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Լին Թրեյսի

Ընդառաջելով հակակոռուպցիոն և ոստիկանական բարեփոխումների ռազմավարությունների իրականացմանն աջակցելու Հայաստանի կառավարության խնդրանքին՝ դեսպան Թրեյսին օրերս փոխըմբռնման երկու հուշագիր ստորագրեց, որոնք հստակեցնում են ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից նախատեսվող օժանդակությունը նոր հակակոռուպցիոն հաստատությունների և նոր պարեկային ոստիկանության ձևավորման աշխատանքներում։

ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ողջունելի է, որ Հայաստանի կառավարությունը թափանցիկության, հաշվետվողականության, արդյունավետության ու մարդու իրավունքների երաշխավորման սկզբունքների վրա հիմնված հակակոռուպցիոն ու իրավապահ հաստատությունների ձևավորման աշխատանքներում ներգրավում է իր միջազգային գործընկերներին։

ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը պատրաստ է իրականացնել իր հիմնական առաքելությունը՝ աջակցել Հայաստանի կառավարությանը քրեական արդարադատության ողջ համակարգի հաստատությունների ամրապնդման հարցում։

--00--ԱԹ