«Իմ քայլը» հանդիպումներ է ունեցել Արցախի ԱԺ խմբակցությունների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Մակունց

Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Լիլիթ Մակունցի գլխավորած՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը առաջին պաշտոնական հանդիպումներն է ունեցել Արցախի Հանրապետության 7–րդ գումարման խորհրդարանի խմբակցությունների հետ: Բոլոր հանդիպումները սկսվել են Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվան նվիրված շնորհավորանքներով: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից:

Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունների հետ առանձին-առանձին տեղի ունեցած հանդիպումներին քննարկվել են երկու երկրների խորհրդարանականների՝ տարբեր ձևաչափերով հանդիպումներին, օրենսդրական դաշտում փոփոխությունների շուրջ մասնագիտական քննարկումների կազմակերպմանը, Հայսատան-Արցախ կապերի ընդլայնմանը, միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, կրթության ոլորտի բարեփոխումներին, Հայաստան-Արցախ ռազմահայրենասիրական դաշինքի կնքմանը վերաբերող հարցեր:

Պատգամավորները հանդես են եկել ելույթներով և հնչեցրել առաջարկներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ակտիվացնել ոչ միայն մասնագիտական հանձնաժողովների հետ հանիպումները, այլև՝ խմբակցությունների:

Եզրափակելվ հանդիպումները՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ  Գիտելիքի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գրադարանին են նվիրաբերում «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ձեռք բերված շուրջ 400 կտոր մասնագիտական գրականությունը:

Արցախի ԱԺ

--00--ԱԹ