Արմավիրի թունավորումից հետո լրջորեն դրվել է ՍԱՏՄ-ի անգործության հարցը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

խմիչք

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրում տեղի ունեցած թունավորումից հետո լրջորեն դրվել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի գործունեության կամ ավելի ճիշտ անգործության հարցը: Այդ տեսչությունը, ըստ էության, չի կատարում իր գործառույթները, այդ թվում՝ մսամթերքի շուկայում վերահսկողություն իրականացնելու հարցում:

Երեկ հայտնի դարձավ, որ փակվել է երկու ամիս առաջ կառուցված Ապարանի սպանդանոցը, քանի որ Սննդի անվտանգության տեսչության անգործության արդյունքում անասունը մորթվում է որտեղ պատահի, իսկ սպանդանոցը մատնվել է պարապուրդի: Մյուս սպանդանոցները, որոնք ևս աշխատում են վնասով, կփակվեն առաջիկա օրերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ