ՀՀ-ում ԱՄՆ-ի աջակցությամբ մեկնարկում է ոստիկանության ոլորտին ուղղված բարեփոխումների ծրագիր

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News     

Ռուստամ Բադասյան

Հայաստանն ԱՄՆ կառավարության աջակցությամբ ազդարարում է ոստիկանության և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներին ուղղված համատեղ ծրագրերի մեկնարկի մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Այդ նպատակով Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ու ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ ստորագրել ենք համագործակցությանն ուղղված փաստաթղթեր։

Բոլորը գիտեն, թե մեր Կառավարության համար որքան կարևոր են հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտներում բարեփոխումները։ Դրանք կյանքի կոչելու մեր նպատակին միանալու և համագործակցության համար շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ մեր գործընկերներին՝ դեսպան Լին Թրեյսիի գլխավորությամբ, և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների համագործակցության բյուրոյին։

Վստահ եմ՝ մեր Կառավարության նախաձեռնությունները կհաջողեն»,- նշել է նա։ 

-- 00—ՄՀ