Անտառային հողերն առանց թույլտվության օգտագործելու դեպքում տուգանքը 100-200 հազար դրամ է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News     

ԲԸՏՄ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը կամ դրանք ինքնակամ զավթելու դեպքում նախատեսված  տուգանքի մասին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 64-րդ հոդվածի   համաձայն՝ անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը, շենքերի կառուցման, բնափայտի մշակման, պահեստների կառուցման եւ այլ նպատակներով օգտագործման անտառային տարածքներն ինքնակամ զավթելը եւ դրանք ըստ պատկանելության չվերադարձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի (100.000-200.000) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի (300.000-400.000) չափով: 

-- 00—ՄՀ