ԱԺ-ում աշխատակիցներն այսուհետ կպարգևատրվեն կրծքանշանով

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News  

պարգև

Աշխատանքը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պատվաբեր է: Այս թիմում ընդգրկված յուրաքանչյուր աշխատակից պետք է ներդնի առավելագույնը՝ պատասխանատու աշխատանքն անհրաժեշտ որակով իրականացնելու համար: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։ 

«Թիմի լավագույն և առավել պատասխանատու աշխատակիցներն այսուհետ կպարգևատրվեն կրծքանշանով: Այս կրծքանշանը կրողներն իրապես պետք է հպարտանան, որ ներկայացնում են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը և հանդիսանում են լավագույն թիմի լավագույն ներկայացուցիչները»,- նշել է նա: 

-- 00—ՄՀ