Այո՛, տնտեսական ճգնաժամի մեջ ենք, բայց բյուջե լրացնելու խնդիր չունենք. Բաբկեն Թունյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News 

«Մենք հիմա ճգնաժամային կառավարման մեջ ենք։ Ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրները, այնպես էլ մենք, փորձում ենք պայքարել համավարակի տնտեսական հետևանքների դեմ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Ամենավերջին գնահատականներով, որի համաձայն էլ մենք փոփոխություն կատարեցինք պետական բյուջեում, այս տարին կավարտենք 2 տոկոս տնտեսական անկմամբ, չնայած չի բացառվում որ շատ ավելի վատ պատկեր ունենանք, այսինքն տնտեսական անկումը հասնի մինչը 4-5 տոկոսի։ Սա պայմանավորված է մի շարք գործոններով, և առավելապես երկրում առողջապահական վիճակով»,- նշել է Թունյանը:

Բանախոսն անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին նշել է, որ ընդդիմության մի հատված այսօր որդեգրել է փաստերը միտումնավոր կեղծելու քաղաքականությունը, և այս ճանապարհը մեզ որպես պետություն լավ տեղ չի տանելու և մենք առաջիկայում խնդիր ենք ունենալու:

Քննարկվել են նաև տնտեսական և քաղաքական կարևորություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ