Մալաքյան եղբայրների խափանման միջոցի հարցը կքննարկվի վաղը. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News 

հասարակական

Էդգար և Գոռ Մալաքյանների փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մալաքյաններ եղբայրների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդությունների քննարկումը հետաձգվեցին մինչև վաղը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս ազատությունից զրկվել են 30.08.2020թ-ի ժամը 23։40-ին և 23։45-ին, ուստի նրանց անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետը լրանում է այսօր` ժամը 23։40-ին և 23։45-ին։

Մոտենում եմ Երևան քաղաքի ՁՊՎ Մալաքյան եղբայրների ազատության մեջ հայտնվելու գործընթացը կազմակերպելու համար։

Լրագրողների հետ տեղի կունենա կարճ ճեպազրույց՝ Մալաքյանների մասնակցությամբ»։

--0--ԿԿ