Ազգերի լիգան մեկնարկում է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News    

Ազգերի լիգա

Այսօր մեկնարկում է Ազգերի լիգան. մի մրցաշար, որը նախաձեռնեց ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին՝ հավաքականների ընկերական խաղերի փոխարեն։ 

ՈւԵՖԱ-ն այս մրցաշարով փորձում է բարձրացնել հետաքրքրությունը հավաքականների հանդիպումների նկատմամբ: Ազգերի լիգային մասնակցող 55 ասոցիացիաների գլխավոր մարզիչները վստահ են, որ ընկերական հանդիպումներում չկա այն մարզական թեժ պայքարը, որն անհրաժեշտ է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներին: Ազգերի լիգան լրացնում է այդ բացը՝ հանդիպումները դարձնելով ավելի մրցակցային:  Այս մասին գրել է Armsport.am-ը։

Չորս լիգաների խմբերը կազմվում են Ազգերի լիգայի վարկանիշային աղյուսակում հավաքականների զբաղեցրած դիրքի հիման վրա: Սա նշանակում է, որ խմբերում միմյանց հանդիպում են հավասար թիմեր, ինչը դիտարժան պայքարի հիմնական գրավականն է:

Եթե ավելի բովանդակային, ապա Ազգերի լիգան հեղինակավոր այլ մրցաշարարերից առանցքային մի տարբերություն ունի․ այն ավելի թույլ հավաքականներին հնարավորություն է տալիս մասնակցելու Աշխարհի/Եվրոպայի առաջնություններին` հաղթահարելով հավասար ներուժ ունեցող հավաքականների արգելքը: Ասել է թե՝ Ազգերի լիգան այն հավելյալ «պատուհանն» է, որը նաև մեր հավաքականին լավ հնարավորություն է տալիս իր պատմության մեջ առաջին անգամ խաղալ խոշոր մրցաշարում:

Հարկավոր է նշել, որ ընկերական հանդիպումները չեն չեղարկվում և մրցաշարային աղյուսակում դրանց անցկացման համար ազատ պատուհաններ կան։ 

Liga A. B .C. D. 

Սրանցից յուրաքանչյուրն իր մեջ ներառում է 4 խումբ, (բացի ՝ D լիգայից), որոնց հաղթողները դուրս կգան փլեյ-օֆֆ փուլ և կպայքարեն ԱԱ 2020-ում տեղ զբաղեցնելու համար:

Liga A

A1 խումբ. Նիդեռլանդներ, Իտալիա, Բոսնիա և Հերցեգովինա, Լեհաստան
A2 խումբ. Անգլիա, Բելգիա, Դանիա, Իսլանդիա
A3 խումբ. Պորտուգալիա, Ֆրանսիա, Շվեդիա, Խորվաթիա
A4 խումբ. Շվեյցարիա, Իսպանիա, Ուկրաինա, Գերմանիա

Liga B

B1 խումբ. Ավստրիա, Նորվեգիա, Հյուսիսային Իռլանդիա, Ռումինիա
B2 խումբ. Չեխիա, Շոտլանդիա, Սլովակիա, Իսրայել
B3 խումբ. Ռուսաստան, Սերբիա, Թուրքիա, Հունգարիա
B4 խումբ. Ուելս, Ֆինլանդիա, Իռլանդիա, Բուլղարիա

Liga C

C1 խումբ. Չեռնոգորիա, Կիպրոս, Լյուքսեմբուրգ, Ադրբեջան
C2 խումբ. Վրաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Էստոնիա, Հայաստան
C3 խումբ. Հունաստան, Կոսովո, Սլովենիա, Մոլդովա
C4 խումբ. Ալբանիա, Բելառուս, Լիտվա, Ղազախստան

Liga D

D1 խումբ. Ֆարերյան կղզիներ, Լատվիա, Անդորրա, Մալթա
D2 խումբ. Ջիբրալթար, Լիխտենշտեյն, Սան Մարինո 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ 

-- 00—ՄՀ