Անկարան վերածվել է Ուհանի. COVID-19-ով վարակվածների թիվը կտրուկ աճել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Հաջեթթեփեի համալսարանի պրոֆեսոր Մուսթաֆա Ջանքուրթարանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Անկարայում մեծ արագությամբ ավելանում են կորոնովիրուսով հիվանդների թիվը։ Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը:-ը:

Մուսթաֆա Ջանքուրթարանը նաև նշել է, որ Թուրքիայի մայրաքաղաքը վերածվել է Ուհանի (քաղաք Չինաստանում, որտեղից սկիզբ առավ և ամբողջ աշխարհում տարածվեց կորոնավիրուսը)։

Թուրքիայում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելուց հետո հունիսի սկզբից որոշակի դրական արդյունք էր գրանցվել և ըստ պաշտոնական տվյալների՝ կորոնավիրուսով հիվանդների թվի նվազման միտում էր նկատվում։

Սակայն ներկայումս Թուրքիայի որոշ շրջաններում, մասնավորապես՝ մայրաքաղաք Անկարայում վարակվածների քանակի աննախադեպ աճ է գրանցվել։ 1 օրում միայն Անկարայում արձանագրվում է 2000-ից ավել նոր դեպք։

Հիվանդանոցներն արդեն ամբողջովին լեցուն են և եթե նոր դեպքերը այս տեմպերով շարունակվեն Թուրքիայի առողջապահական համակարգը կարող է շատ լուրջ խնդիրների առջև հայտնվել։

Պրոֆեսոր Մուսթաֆա Ջանքուրթարանը կարծում է, որ 10-14 օր պետք է փողոց դուրս գալու արգելք սահմանվի, հակառակ դեպքում հիվանդանոցներն այլևս ի վիճակի չեն լինի սպասարկել վարակվածներին։

--00—ԼՄ