Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News 

սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանեց Հյուսիսային Մակեդոնիա, այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: 

Հայաստանի ազգային հավաքականն ու ՀՖՖ պատվիրակությունը սեպտեմբերի 3-ի երեկոյան ժամանեցին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 5-ին կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը:

--0--ԿԿ